Մինչև մեր թախիծ և դառն մեղեդիք
Գերեզմանների խորքից լռեցին:
265
Մինն այդ Ծերերից, առավե՛լ տխուր,
Մի ազդու, հզոր, ազնիվ աչքերով,
Բռնում է ձեռիցս և, որպես մի սուր,
Խոցում է սիրտըս կծու խոսքերով։
Եվ հառաչում է, որպես փոթորիկ,
270
Եվ մի հեծեծա՜նք՝ այնքան ցավագին.
Նա պարսավում է անարժան որդիք,
Որոնք մեծ կորուստ տվեցին ազգին։
Նա պարսավում է Հռոմ աբեղյան,
Որ պատառեցին հոտը քրիստոսի,
275
Որ աղմըկերին սիրտ ժողովրդյան,
Խավար ածելով անընդգրկելի։
Նա պարսավում է և ուրիշ բաներ,
Ե՛վ ուրիշ մարդիկ, և շատ արատներ...
Բայց, որ ընդհանուր չըծագի՛ հերձվածք
280
Թո՛ղ այս իմանա ծածկագետ, Աստված։
Եվ ահա և այլք միավորեցան.
Իսահակ, Մեսրոպ, Մեծ Ներսես, Ղազար,
Եվ ազատախոհ Ներսես Լամբրոնյան,
Կարծես հընչեցին մեզ անմահ մի ճառ։
285
Մի մեծ գաղափար և մի մեծ հանճար
Այդ խոսքերի մեջ բացահայտեցավ.
Թեև չըգիտեմ կըրկնել ես հարմար,
Թայց այսպես իմ մեջ տըպավորվեցավ.
«Կըղե՛ր, մի՞թե ձեզ մի սև պարսավանք
290
Հասանելու չէ սեփականություն.