Էջ:Smbat Shahaziz, Chaphatso yerker.djvu/170

Այս էջը սրբագրված է

Ինչո՞ւ թըշնամուն հայրենի պարծանք
Ծախեց ձեր եղեռն ազգադրժաթյուն:

Կղե՛ր, ի՞նչ անուն ձեր գործի Համար
Կարող են ձեզ տալ գալոց թոռները.
295 Ո՞չ անփառունակ ամոթ դարեց դար
Նըշավակելու են ձեր օրերը։

Կղերիկոսի սաղմոսերգություն
Փոխանակել է քսության կանչյուն.
Մեղքի վարագույր, սփռած վարդերով,
Ծածկել է նորա ախտոտ թևերով։

300 Կղե՛ր, ո՛վ Կղեր, դուք ավեր ազգին
Բերում եք միայն և ո՛չ փրկություն.
Եվ ուրախ է ձեր մեղավոր հողին,
Երբ պատարագ է և մեծ բազմություն։

— Մոմե՛ր տնկեցե՛ք. այնտեղ փառաձև
305 Կախած են պատկեր Հրաշագործների։
— Իմաստակությո՜ւն. Աստուծո առջև
Ընդունելի չէ զոհն խավարյալի։

Խաչհամբյուր բերե՛ք, և անգին գանձեր
Կըպատրաստե ձեզ օրն ավետաբեր.
310 — Գո՞րծ քրեական,— և երեք շանթով
Գոռում է երկինք, բայց դուք անվըրդո՞վ։

Պղծեցե՛ք առատ, սակայն նույն չափով
Մեղա՜ ասացեք, և ձեզ փրկություն.
— Մեղապա՛րտ դրժանք, — և ոտով գլխով
315 Կըձգե անունդ ձեզ արդարություն։

Եվ ո՞ւր տեղից այդ հեթանոսություն,
Ո՞ր դժոխք ղորանց ձեզ ավանդեցին.