Էջ:Smbat Shahaziz, Chaphatso yerker.djvu/177

Այս էջը սրբագրված է

Կրթության գանձով լի է Եվրոպան —
Գանձըդ մեզ պետք է առնել ձեռնտու։

Ա՛զգ իմ, ո՛ղջ մնաս, և ես կաղոթեմ,
Որ քո բազուկներ քեզ հարուցանեն,
490 Ես Մեծ փրկության Զատիկը կըտոնեմ,
Երբ Հայերն ազա՛տ... մի օր ազա՜տ են։

Եվ ահա՛ Լևոն, ի՛մ ընթերցողներ,
Վերջ դրեց արդեն ծանր արկածքին.
Նորա սիրտն լցվեց դառն մտածմունքներ,
495 Որ նա չկարաց թավալել Չարին։

Բայց ձգած է սերմ. թո՛ղ ծլին, ծաղկեն
Այդ գաղափարքը հոյակապ գործի,
Թո՛ղ Հային մի նոր կյանք առաջարկեն,
Այդ կյանքի հունձը թո՛ղ առատ, լինի։

500 Նա ձեզ թողնում է երկար միջոցով,
Այո՛, շա՛տ երկար,բայց ո՛չ հավիտյան.
Մեկնեցե՛ք ձեր ձեռն Լևոնին սիրով,
Ցանկացե՛ք նորան օրեր հանգստյան։

Թեև խանգարեց նա ձեր հանգիստը,
505 Բայց այդ խանգարումն չէր թշնամական,
Նա ցույց տվեց ձեզ յուր սրտի վիշտը,
Կամեցավ Հայիդ լույս պայծառության։

Նա չըգովեց ձեզ, և այդ կարող չէր.
Լավը միշտ լավ է, ասում էր Լևոն.
510 Ցրվեցե՛ք խավարն, որ լույս ձեզ ծագեր,
Այսպես թո՛ղ լինի ձեր կյանքի կանոն։

Երբեք չըզգացի այնքան տրտմություն,
Երբ Լևոնի հետ ես բաժանվեցա...