Իտալիա՛, փա՛ռք անմոռաց.
80
Կթնդա ձայնը փրկության։
Նորիր, նորից անուշահոտ
Կարձակվի քո մրտենին,
Նոր արշալույս, նոր առավոտ,
Եվ ավետյա՛ց ձիթենին։
85
Եվ անցածիդ գեղեցկություն
Յուր դագաղից կզարթնի,
Միայն ավե՛ր և պղծո՛ւթյուն
Ավստրիան կընդունի։
Իտալիա՛, դու զորավոր,
90
Եվ կեցցե՛ն քո զավակներ,
Իտալիա՛, ես հոգևոր
Բերում եմ քեզ իմ տաղեր։
Եվ Հայի մեջ կա կենդանի
Ազատության արձագանք,
95
Եվ թո՛ղ չասեն, որ Հայն չունի
Ո՛չ ազատ կամք և ո՛չ կյանք։
1864 թվին