Էջ:Smbat Shahaziz, Chaphatso yerker.djvu/186

Այս էջը սրբագրված է

ՄԻՀՐԴԱՏ
I


Ահա՛ գեղեցիկ մի թերակղզի
Լի հարավային տեսարաններով։
Աչքիդ առաջև կապույտ դաշտ ծովի.
Դաշտը ծածկված է անթիվ նավերով...
5 Եվ ես տրտում եմ, բայց իմ տրտմություն
Անհետանում է չգիտեմ ինչո՞ւ,
Ճակատս պարզեցավ, և ուրախություն,
Տեսե՛ք, գալիս է, կարծեմ, այցելու։
Ծանոթ է այդտեղն մեզ պատմութենից.
10 Ալևոր դարերն չեն համարձակվել
Ջնջել հիշատակն երկրի երեսից
Եվ ավերակի ոտի տակ դնել։

II


Այստեղ Պոնտացին՝ փառավոր հերսս,
Նենգության նյութը կարող Հռոմի,
15 Մեծ հակառակորդ, որով Կեսարոս
Չկարողացավ ստանալ դափնի.
Այստեղ Միհրդատ, նորա լեգեոն,
Պատերազմի փառք և բախտի հանճար
Այստեղ մթնել է դոցա հորիզոն,
20 Եվ ահա սափորն և հետք շիրիմի։
Նայեցե՛ք այստեղ, զարթնել կարող չեն,