Եվ հող են նոքա, երկրպագեցե՛ք,
Եվ թող ձեր սրտերն փոքրիկ հառաչեն,
Հերոսի նշխարք, մարդիկ, պատվեցե՛ք։
25
Անկավ Միհրդատ, անկավ և Պոնտոս,
Եվ ո՞ւր է հետքը նախկին մեծության.
Ո՞ւր է քո պարծանք, ով աշխարրհ գոռոզ,
Երբեմն կյանքի դու բնակարան։
Ո՞ր փիլիսոփոս կամ ո՞ր իմաստուն
30
Կարող են ժամ մի կենդանացնել,
Այս դամբանական խորին լռություն
Հարության կյանքի թնդյունով լցնել.
Անմիրտ ցանկություն, և տխուր հոգով
Իմաստասիրել մնաց մեզ միայն,
35
Թե և մե՛ր, էլ մ՛եք այս օրինակով
Պիտո է գրկենք հո՜ղն ոչնչության։
1864 թվին