Էջ:Smbat Shahaziz, Chaphatso yerker.djvu/189

Այս էջը սրբագրված է

Եվ ահա՛ այս խոսքս թնդում է Քնար.
Նա՛խ քաղաքացի, և ապա՛ պոետ։

III


25 Ո՛հ, ստրկություն և՛ բանտ, և՛ դագաղ.
Նույն անարգ կորուստ, այլ միջոց չկա,
Եվ թե Բռնավորն աներկյուղ, անվախ
Զգում է յուր լուծ բոլորի վերա,
Իբրև թե. կարմիր բարեբախտություն
30 Դորանով շնորհել յուր ժոցովրդյան.
Այդ փորձիչ՝ օ՛ձն է, այդ սոփեստություն.
Մենք ճո՛րտ ենք նորա, նա՝ կամքիս իշխան։
Երանի՜ նորան, որ սուրը ձեռին,
Ազատ գտել է և՛ մահ, և՛ անուն.
35 Անմա՛հ օրինակ եղավ յուր թոռին,
Նա լա՛վ ըմբռնեց Չարի նենգություն։

IV


Բայց երբ ազգերը ուսում կստանան,
Երբ այդ առողջ մարդն կսկսե մտածել,
Այն ժամանակը կարող է միայն
40 Ազատությունը չուր գանձը հանել.
Այն Ժամանակը միայն մարդկություն
Եարող է կյանքը իմաստասիրել
Եվ հասարակի բարեբախտություն
Անխախտ հիմքերով արարչագործել։
45 Ինքնակալություն Բռնավորների[1],
Որպես թե մի ծուխ ցնդելու է վեր,
Ինքնակա՜լ է ազգ, ինքնակա՜լ բարի,
Ինքնակա՜լ նորա հոգու օրենքներ։

  1. Այո՛, այստեղ մեր խոսքը անհոգի և անաստված Բռնավորների
    մասին է։ Թե քանի տարել են այդ բռնակալության լուծը մեր Տաճկաստանի
    հայ եղբայրակիցքը, գիտե ամեն ոք (ծանոթդ հեղինակի):