25
Թո՛ղ Քաջք, ո՛վ Մասիս, չթևապարեն,
Որպես այցելու քո քարայրներին,
Թո՛ղ մուզաները բնակիչ չլինեն
Անմարդաբնակ քո մութ խորշերին.
Թո՛ղ այսուհետև, թողած բոլորից,
30
Մերկանդամ մնաս քո նախնի փառքից,
Ծունըր խոնարհած՝ ես ինձ բախտավոր
Այժմ կարծելով, քան մի այլ երգիչ,
Քեզ հարկ եմ տալի, դու մինչև այսօր
Սովոր ես ազդել հմայքդ թովիչ։
35
Եվ թոթովում եմ, որպես երեխա.
«Քե՛զ, Ազա՛տ Մասիս, վերջապես տեսա»։
Տեսա ահավոր քո ստորոտներ,
Ամպի մեջ կորած քո ցոլուն կատար.
Ե՛վ առողջացան քնարիս լարեր,
40
Ե՛վ քեզ երգ հյուսեց խոսքերով հարմար
Որքա՛ն երկյուղած զգացմունքներով.
Աղոթք շրթունքին, դողդոջ ոտներով
Մոտեցել է քեզ Հայ ազդի որդին,
Որպես այցելու խեղճ Արտավազդին։
45
Կրծեցե՛ք, շներ, ժանգոտ շղթաներք
Թող լույս տեսանե անիծյալ ժառանգ[1].