Մեծ ուրախություն, և այն անվրդով
10
Իմ ձգտողությամբ ես գտանում եմ,
Եվ Աստուծո հետ մտածող հոգով
Ե՛վ հաղորդվում եմ, և՛ միանում եմ։
Եվ ներզգալով Մշտնջենավորն,
Անմահանում է Կրոնը հոգուս.
15
Եվ ծավալվում է, այնքան փառավոր,
Նորա չորս կողմին աստվածեղեն լույս։
Եվ բաղխում է սիրտս առավե՛լ սիրով
Դեպի գոյական արարածները,
Ընչասեր կրքից նա ազատվելով՝
20
Օրհնաբանամ է Զորավոր
Բացվում է այդտեղ անխախտ սրբազան,
Ուր թագավոր է խաղաղական Սեր,
Ուր անմահ Օրենք համաշխարհական
Բուրում է հոգուս հաշտությա՜ն վարդեր։
25
Ես բարձրանում եմ... և ինձ փայլում է
Սուրբ նախապատճառն աշխարհստեղծության.
Ինձ հավերժ Կարգը առաջնորդում է[1]
Դեպի տաճարը Ինքնագոյության՛
Ես սկսում եմ նոր-նորից ապրել
30
Եվ դադարում եմ մտքով վշտանալ,
Եվ այդ վայրկենից կամիմ մտածել,
Այն է՝ ճանաչել Որ էն, հավատա՛լ։
Ճանաչել Որ էն է այն վերին Սեր,
Որ շաղկապում է ընդհանուր տիեզերք,
35
Եվ պատրաստում է մարդեղեն սրտեր,
Քաղցր սաղմոսով հնչել նորան երգ։