Զգում եմ Կրոն ես ճշմարտապես,
Եվ գիտակցությամբ սերտում եմ նորան.
Եվ ինձ չեն ճնշում մի հավատի ծես,
40
Եվ ոչ կուսակիցք մի դավանության։
Սուրբ է Կրոնըս, և նա ոչ ոքի
Չէ բերում վնաս կամ նախանձ, կամ ոխ.
Նա ծնանում է մի մաքուր ոգի,
Եվ խաղաղության է նա ավետող։
45
Նախանձ են նոքա և չար ոխակալ.
Որոնց իշխում է մի մեռած հավատ,
Որոնք խախտեցին սրտեր անարատ
Եվ մարդիկ դարձան դահիճ կատարյալ։
1864 թվին
հուլիսի 1
Բոգորոդսկ