Որ այս վայրերս ծաղկադալար
Նկարեի շքեղացած։
25
Ընչո՞ւ համար նրկարչական
Վրձինը չէ իմ ձնռին,
Որ այս ջրերս շվեյցարական
Գծագրեի քաղցրագին։
Շնորհակա՞լ են սիրտս և հոգիս
30
Քեզնից, բնություն անվախճան,
Որ շնորհեցիր Քասախ գետիս
Այսպես շքեղ տեսարան։
Վերջին անգամ, ո՞վ գյուղ սիրուն,
Ողջունում եմ քեզ սիրով
35
Եվ գոչում եմ ես բարձրաձայն.
«Տեղի՜ ծննդյանս, մնաս բարով»։
Ահա՜ եկավ, ահա՜ հասավ
Հրաժարական ժամանակ,
Ո՜հ, կանչում է ինձ շտապավ,
40
Ների՛ր, ների՛ր, Աշտարակ։