Այն Հավերժ հոգին անհատ գոյության,
20
Անլույծ գաղտնիքին Տե՛ր և Վարդապե՛տ
Դու լսում ես ձայն, և շփոթվում է
Քո սուր զննություն, քո փորձող խելքը
Երկյուղածությամբ հնազանդում է.
Այդտեղ հնազա՛նդ և շրջակայքը։
25
Եվ մի՞թե, մի՞թե, երբ խանգարելով
Երկթի կապանքն ապականության,
Եվ հողեղեն նյութը թոթափելով
Պիտո է լինիմ որս ոչնչության.
Մի՞թե այն պարգև, որ տված էր մեզ
30
Պարզել ծածուկը, ըմբռնել գաղտնիք,
Մի՞թե, ասացե՛ք, պետք է ծուխի պես
Անցանի մի օր, այդ ինչպե՛ս կարծիք։
Բայց ինչո՞ւ իմ մեջ հավերժ խաղացքով
Խոսում է բանը առաջնորդական.
35
Ո՛չ, բնության հետ ես միանալով՝
Ես մեռնելու չեմ, և ե՛ս անվախճան։
1864 թվին
հուլիսի 2
Բոգորոդսկ