Քանի ժամ է, օտարության
Տվել եմ անձս վշտալի.
Ինձ թվում է, որ հավիտյան
Ծածկվեցավ հողն հայրենի։
5
Ես, համարյա՛, ցնորված եմ,
Ես հիվանդ եմ միշտ հոգով.
Բարի՜ մարդիկ, հանգիստ չունեմ,
Ես մեռնում եմ սիրելով։
Ա՜խ մա՜յր, ասա՜, քանի՞ կսկիծ
10
Դուրս է թափվում քո կուրծքից,
Ո՞ւր այդ կսկիծ... դեպ ա՞յն աշխարհ
Այդ բողո՛ք է, ո՛վ մեծ Հայր:
1864 թվին
օգոստոսի 3