Էջ:Smbat Shahaziz, Chaphatso yerker.djvu/21

Այս էջը սրբագրված է

ՊԱՆԻՐ ԵՎ ԳԻՆԻ



Հը՜, եղբայր իմ, ընկե՜ր անգին,
       Քեզ տեսնելիս միտս եմ բերում
Ես այն կարմիր, անույշ գինին,
       Որ կոնծեցինք մութ սենյակում։
5 Բայց քեզ, Գալուստ, ինչպես կտեսնեմ,
       Կարծես, պանիր-նախաճաշիկ
Առաջ դրած ես ուտում եմ
       Տեր հետ, ընկե՜րք, գինով կարմրիկ։
Խնդրեմ, եղբա՜րք, դարձյալ գնացեք—
       10 Այս անուշիկ է անպատում—
Գինի, պանիր, այլ ևս գնեցեք,
       Անենք կրկին մենք կերուխում։