Ո՛վ իմ սիրելի, ես սիրող սրտով
Խաղաղ ժամանակս կամիմ քեզ զոհել
Եվ հոգուս մաքուր, սուրբ զգացմունքով
Հրաշալի պատկերդ կենդանագրեր
5
Կամիմ հավատալ, որ այսուհետև
Անունդ տվեցի ես ապագային,
Տվեցի, եթե աշխարհիս առջև
Քեզ ճիշտ նկարեց պոետի վրձին։
Պոե՛տ, դիցուք, դու փոքր-ինչ հայտնեցիր
10
Նորա արտաքին գեղեցկությունը,
Բայց դու, ո՜վ պոետ, ինչո՞ւ լռեցիր
Ե՛վ հոգու կյանքը, և՛ մեծությունը։
Ես խոնարհում եմ, որպես թե հաղթված,
Ծունր եմ կրկնում որպես հաղթողի
15
Դափնի պսակով, երեք կարգ հյուսած,
Ես բոլորում եմ ճակատն նոր Երգչի,
Թե դա կարող էր երևան հանել
Այն աստվածեղեն հոգու հատկություն,
Եվ այն սրբության եդեմ նկարել,
20
Որ երբեք չմտավ ոչինչ նենգություն։
Կույսե՜ր Հյուսիսի, ճանապա՛րհ արեք,
Ահա՛ ձեր պարծանք, սա ձեր թագուհին