Ես այն օրից, երբ քո պատկեր
Շիջավ, որպես մի ճրագ,
Տաղտկանում եմ ողբանըվեր.
Անմահ է քո հիշատակ։
5
Ես այց եկա գերեզմանիդ,
Շատ արտասուք թափեցի.
Թո՛ղ ճաշակն մաքուր հոգիդ
Խաղաղություն, ասացի։
Եվ թացում են ինձ արտասուք,
10
Առատ որպես մի առու,
Ա՜խ, հասկանալ կարող չեք դուք.
Ունի՞ք սիրտ մի զգալու։
Եվ հնչում է իմ ականջին
Սիրո երգը կախարդիչ.
15
Ո՞ւր ես, հրեշտակ իմ երկնային,
Իմ տրտմության սփոփիչ։
1864 թվին
օգոստոսի 3