Էջ:Smbat Shahaziz, Chaphatso yerker.djvu/220

Այս էջը սրբագրված է

Ազատ ծնել ես, թո՛ղ ազատ մեռնի
Զեյթունի որդին, քեզ անմահությո՜ւն։

V


Կգտնե՛նք ձեր մեջ մեք Հայաստանի
50 Ախոյանները, որ կյանք կնքեցին
Անմահ պարծանքով և բռնավորի
Շվթայք ու կապանք գոռոզ փշրեցին.
Ո՜վ արդյո՞ք ձեր կո՜ւրծքն առաքինական
Կխանձե հրով. կարո՞ղ եք մեզ տալ
55 Մի Ավարայրի նահատակ Վարդան
Կամ թե մի Վահան՝ առյուծ կատարյալ,
Թե՞ սոքա ինքյանք պետք է դագաղից
Նորից գան հանդես, որ ստրկության
Խորտակվին պարիսպք, որ Հայի կուրծքից
60 Բղխում է հորդառատ աղբյո՜ւր քաջության։

VI


Ո՜վ ազատություն, դու սպառազեն
Տավրոս լեռներից մեզ երևեցար,
Եվ արենարբու Ազիզն անօրեն[1]
Տարավ նշավակ, անկավ չարաչար։
65 Ա՜խ, պահի՜ր և այժմ քեզ ծանոթ Զեյթուն.
Տե՜ս, որքան վերքեր և որքան հարված
Տուր մեջքի վերա տանում է մաղված,
Եվ չունի ոչ ոք, ուժն օգնություն։
Եղեռնագործ են իշխանք աշխարհի,
70 Դոքա չեն լսում մուրճերի զարկեր,

  1. 1862 թվին, օգոստոս ամսին, զեյթունցիք ջարդեցին տաճիկ զորապետ
    Ազիզ փաշայի կանոնավոր զորքը և շատ թնդանոթներ խլեցին։

    Այս հաղթությունը պիտո է տոնախմբվի հայրենասեր շրջաններում.
    որպես փառավոր առհավատչյա հայկական քաջասրտության (ծանոթ,
    հեղինակի)։