Ինձ մի՛ սիրիր, ինձ մի՛ սիրիր.
Ես շատ և շատ փոխվել եմ,
Ա՛ռ թաշկինակդ, աչերդ սրրի՛ր,
Ես քեզ սիրել կարո՛ղ չեմ։
5
Գնացին անդարձ անհոգ օրեր,
Մնաց և վառ մանկություն.
Կուրծքըս ճնշվեց, և մեռավ սեր...
Եվ նա չունի այլ գարուն։
Դու մի՛ ողբար, իմ սիրելի,
10
Ինձ նոր դու սեր տալու չես.
Կա՜պ է հոգիս կնիքով մահի,
Թեև ողջ քեզ ինձ զոհես։
Խավար եմ ես, որպես գիշեր,
Իմ չորս կողմին փոթորիկ.
15
Չունի՞մ քեզ սեր, չունի՞մ քեզ սեր,
Ես սիրո՛ւմ եմ հայրենիք։
1864 թվին
հունիսի 19
Ամառանոցում