Ա՜խ, ես չեմ կարող չգովել այդ գիշեր,
Այդ անո՛ւյշ գիշեր, ուր խաղաղական
Դաշըն խումբերով գալիս են ժամեր։
Ահա՛ լուսինը։ Ի՜նչ անմահական
5
Հիշում է դա ինձ գաղտնիքն այն անգին,
Որ ամենայն մարդ, սրտի հատակում
Վարագուրելով՝ զրախոս աշխարհին
Չկամի հայտնել, և չէ հավատում,
Բայց թե երջանիկ այս անդորրության,
10
Եվ անպատասխան այս միայնության։
Ո՞վ, ի՞նչ մրմունջով այդպիսի գիշեր
Սովոր ենք խնկել մեր առաջին Սեր,
Թափել արտասուք, մաքո՛ւր արտասուք,
Հառաչել մենակ, որ չտեսնե՛ք դուք։
15
Ահա՛ նույն ուռին և նույն իսկ թփեր,
(Ես երկրորդ անգամ տեսնում եմ դոցա).
Փոքր ցած իջիր. նոր բացված վարդեր
Կարող են ամբրո՛ս սփռել քո վերա։
Մոտ գնա, ի՛մ հյուր, նոքա անփուշ են,
20
Ա՜խ, տե՛ս դու, որքա՜ն ուրախ ժպտում են.
Դեռ անցյալ գարնան, մայիսի հնգին,
Ես այդտեղ էի, և հոգուս ընկեր