Էջ:Smbat Shahaziz, Chaphatso yerker.djvu/229

Այս էջը սրբագրված է

ՍՈԽԱԿ



Սոխակն երգեց և մոռացավ
       Քաղցր քունը գիշերի.
Նա ողջ գիշերն արտասվեցավ,
       Որպես սիրտը սիրողի։

5 Եվ նա չասաց. ինչո՞ւ համար
       Չկա ոչինչ պատասխան,
Եվ նա գիտեր դորա պատճառ.
       Սերը չէ ինքնահավան։