Նայեցերք աջ կողմ՝ առաջին հարկում,
Դիտակ ուղղեցե՛ք. մաքուր աղավնին
Անզույգ շնորհով է գեղեցկանում.
Ծաղկում է գարուն նորա շրթունքին։
5
Չկարծե՛ք, որ սա լիներ նոցանից,
Որոնց բարքն ու վարքն է կասկածելի,
Որ խորհրդավոր այն քողի տակից
Աչքեր առնելով շատ ամոթալի,
Որ վաճառելով և՛ խիղճը, և՛ սեր,
10
Աշխարհիս վերա այլ արվեստ չունին,
Միայն զզվելի անպարկեշտ հույսեր
Յուրյանց գլխի մեջ պարտում էին,
Որոնք պատրաստ են որոգայթ լարել
Եվ փորձանքի մեջ ձեր անձը ձգել,
15
Որ ընդդեմ կոչման գեղեցիկ սեռի
Մեղքեր են գործել ձեզ անբուժելի։
Ո՞վ, թե մեկի մեջ այս կարծիքս ծագի,
Նա ինքը պիղծ է և չունի հոգի.
Ազնի՛վ պատանիք, ատեցե՞ք դորան՝
20
Այդ գունատ ժառանգ հեշտասիրության։
Նա, աչքերը քած, այնքան երկչոտ էր,