Սուրբ արբեցության անմեղ տարիներ,
Մաքո՛ւր հրճվանքի դուք անհոգ օրեր,
Ձեզ երգել եմ ես, երբ անուշահոտ
ժպտում էիք ինձ որպես առավոտ։
5
Պայծա՛ռ մանկություն, ո՞ւր է ներդաշնակ
Քո մեղեդիքը, քո քնքուշ վիշտեր.
Ե՛վ հով, և՛ արև, և՛ սեր անուշակ,
Ե՛վ երջանկություն, և՛ դալար վարդեր։
Թե դուք գնացիք, անցաք հավիտյան,
10
Եվ դառնալու չես, իմ քաղցր երազ,
Ա՜խ, մի՞թե, Աստված, ալիք ծերության
Պետք է ծածկեն ինձ, ո՞վ դառն պատուհաս:
Ա՜խ, մի՞թե և ես մահի զգեստով
Պիտո է կաղամ մի ոտի վերա.
15
Մի՞թե վիզըո ծուռ, դողդոջուն ձեռքով
Նեցուկ պիտ առնեմ, որ փոքրիկ ույռ տա։
Արի՛ մանկություն, արի՛ և այսօր,
Թո՛ղ մի ժամ ևս լինիմ բախտավոր.
Ծաղկազարդ գարնան ուռիների տակ,
20
Թո՛ղ դարձիդ կենաց լցնե՛մ ես բաժակ։