Արդա՜ր դատաստան, ո՞ւր է քո պատիժ,
Ո՞ւր է երկնառաք վրեժխնդրություն.
Մի՞թե մի անմիտ, մի գարշելի իժ
Պետք է նվաճե քո արդարություն։
20
Մի՞թե դու այնքան թույլ ես և անզոր
Այս աշխարհիս մեջ, այնքա՞ն անհաստատ,
Որ դեպ ի դագաղ պիտի գնաս այսօր
Եվ խեղդես մեր մեջ ամենայն հավատ։
Ցո՛ւյց տուր մեզ, ցո՛ւյց տուր, որ կենդանի ես,
25
Կաշկանդի՛ր ձեռներն այդ հանցավորի,
Թո՛ղ այդ Աղվեսը, որպես սևերես,
Ստանա սև վարձ՝ վա՛րձը Հուդայի։
Գգված գորդմնազարդ, փափուկ բարձերով.
(Ծածկոցն է թավիշ, կապույտ-ծիրանի
30
Առոք և փառոք մորուք շփելով՝
Սերտում է անվանք հարգո սրբերի.
Նա մտահույզ է. ի՞նչպես իմանանք,
Ո՞րպիսի ճնշված դավի դղըրդյուն,
Ո՞րպիսի եղեռն նենգության կապանք,
35
Սևամած թախիծ, մթին ցանկություն,
Վարագուրում են խորամանկ ճակատ,
Ուր թագուցած է մահապարտ հանցանք
Եվ մի վասակյա՛ն ապերախտ գանգատ։
1864 թվին
հուլիսի 15
Բոգորոդսկ