Էջ:Smbat Shahaziz, Chaphatso yerker.djvu/259

Այս էջը սրբագրված է

ՄԱՅԻՍ


Երկինքը պա՛րզ, օ՛րն մայիսյան.
       Ես ճեմում եմ բուրաստանում,
Սիրտս ուրախ է. ես, ժպտալով.
       Վարդ եմ քաղում, փունջ եմ հյուսում:

5 Թեթև զեփյո՛ւռ. կանաչ ափեր
       Անուշության հոտ են փչում,
Եվ սոխակի դայլայլիկը
       Քաղցր ականջիս է հասնում։

Նա մի վարդից դեպի մյուսն
       10 Ոստոստում է ուրախալի,
Նա հնչում է դաշնակաձայն.
       Ինձ յուր արվերստն է ցույց տալի։

1864 թվին