Ուրախություն քեզ անպակա՛ս,
Ո՛վ դու մանուկ սիրելի.
Ծլե՛ս, ծաղկե՛ս և ծերանա՛ս,
Տալով պտուղ արժանի։
5
Որպես ծաղիկ, մանուկ, քաղցր ես
Եվ շնորհագեղ, որպես օր։
Մանո՛ւկ, մանո՛ւկ, ինձ չխաբես,
Մի՜շտ կաց այդպես լուսավոր։
Նայի՛ր վերև, տե՛ս, ի՜նչ սիրուն
10
Այնտեղ փայլում են աստղեր,
Եվ անթի՛վ են, և շողշողուն,
Որպես երկու քո աչեր։
Այնտեղ, հոգյակ, բնակվում է
Մեր սուրբ Հայրը երկնքի,
15
Նա՛ է, որ մեզ ուղարկում է,
Ե՛վ Կյանք, և՛ Սեր, և՛ Հոգի։
Նա ծագում է յուր արեգակ
Ամենայն օր քո վերա,
Որ զվարճանաս, որպես թռչնակ,
20
Օրհնի՛ր Անուն սուրբ Նորա։