Էջ:Smbat Shahaziz, Chaphatso yerker.djvu/27

Այս էջը սրբագրված է

ԱՇՈԻՆ



Փախավ հեռու ամառն սիրուն,
       Կանաչ դաշտեր տրտմեցան,
Եվ ծաղիկներ նախշուն-նախշուն
       Գունաթափել սկըսան։

5 Եկավ ահա՛ սևազգեցիկ
       Աշուն հողմոտ, տխրական,
Տերևաթափ ծառեր խեղճիկ
       Չքնաղ դեմքից զրկվեցան։

Ա՜նձն իմ, ա՜նձն իմ, ուրախ, զվարթուն,
       10 Մի՛ ծիծաղիր, սպասի՛ր.
Շուտո՛վ կգա և քո աշուն,
       Դո՛ւ ևս կողբաս դառնալիր։