Էջ:Smbat Shahaziz, Chaphatso yerker.djvu/277

Այս էջը սրբագրված է

ԳԻՇԵՐ


Սիրո՛ւն պատկեր։ Պարզ գիշեր էր,
       Եվ օդեղեն օվկիանում
Փայլում էին անթիվ աստղեր,
       Եվ ուրա՜խ էր սիրտըս զարկում։

5 Ամբրոսական ծաղիկներ վառ
       Անուշություն էին բուրում,
Եվ երկնքի ցող կենարար
       Բնությունը էր զովացնում։

Եվ ես անխռով երգում էի,
       10 Եվ իմ երգըս խիստ մաքուր էր.
Ազատություն էի երգում,
       Հայրենիքի պարծա՛նք ու սե՛ր։

<1861, փետրվարի 15-ին>