Էջ:Smbat Shahaziz, Chaphatso yerker.djvu/28

Այս էջը սրբագրված է

ՎԱՐԴԱՆ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ
(Նվեր Ս. Մեհրայտյանցին)


Երգ ըստ եղանակին՝

Մեր քաջ Հայոց զորությունն,
Վեր կացե՛ք, ասաց Արամ.
Հառաջյավ բացեք նշան,

Գնանք, հայ լեզուն տարածենք։


Վարդան, մեր քաջ զորավար,
       Թուրը ձեռին ոսկեվառ,
Կանչում է յուր քաջերին.
       Ջարդել գլուխ Հազկերտին։
5 Հայոց զորքերն գունդագունդ,
       Մեծաբարբառ, գոռով թունդ,
Հավաքվում են Արտաշատ,
       Մայրաքաղաք մարդաշատ։
Հայոց զորքերն անհամար,
       10 Դրոշակներով պայծառ,
Ամեն կողմից շտապած՝
       Վազվզում են կատաղած։
Ղևոնդյանց խումբը անմահ,
       Անվախ, անդող և անահ,
10 Խաշը բռնած Քրիստոսյան՝
       Բորբոքում են զորքն Հայկյան։
Կանայք համեստ, աննման,
       Վառված սիրով աստվածյան,
Դուրս են թռչում տըներից՝
       20 Վազել դաշտը ծաղկալից։