Էջ:Smbat Shahaziz, Chaphatso yerker.djvu/280

Այս էջը սրբագրված է

ԱՌԱՋԻՆ ՍԵՐ



Երեկ տեսա քեզ պարտեզում,
       Ծաղկած էիր վարդի պես,
Եվ քո պատկերդ հոգովս միջում
       Նկարվեցավ լուսատես։
5 Այնտեղ, ո՞վ կույս, ինձ գերեցիր,
       Այնտեղ ես քեզ սիրեցի,
Այնտեղ հոգիս ջերմ, սիրալիր
       Ես քեզ ընծա բերեցի։
Այժմ չունիմ մի ուրախ ժամ,
       10 Տխուր է սիրտս իբր դագաղ
Ես մեռանել մինչև անգամ
       Ցանկանում եմ, ո՜հ, ավա՜ղ։
Որպես օձից ժանտ, թունավոր,
       Դու ինձանից փախչում ես,
15 Տեսանելով ինձ սգավոր՝
       Ծիծաղո՞ւմ ես, խնդո՞ւմ ես

1861