Օրհնյա՛լ լինի այն սուրբ օրը,
Երբ նորա մոտ նստած էի
Եվ իմ սրտիս խորհուրդները
Մի-մի նորան հայտնում էի։
5
Ես օրհնում եմ այն սուր նետը,
Որ նա ցըցեց սրտիս խորքում.
Եվ այն քաղցր սիրո թույնը,
Որ նա թափեց հոգուս միջում։
Օրհնյա՛լ լինի այն ստեղծված,
10
Այն սիրուն կույսն, հրեշտակ պայծառ
Որի առաջ, ծունըր դրած,
Ողբում էի այնքան երկար։
<1861, հունվարի 5-ին>