Էջ:Smbat Shahaziz, Chaphatso yerker.djvu/282

Այս էջը սրբագրված է

ԻՄ ՎԻՃԱԿԸ



Ես գրում եմ՝ կշտամբելով
       Անխիղճ մարդի սև գործեր.
Մոլոր կարծիքն պարսավելով՝
       Վկայել կամիմ նորան սեր։

5 Եվ փշյա է իմ ճանապարհ.
       Ամբողջ դժոխք և բողոք
Ինձ լարում են կորուստ վատթար։
       Ինձ բարեկամ՝ և ո՛չ ոք։

Հաստատ ոտով ես գնում եմ,
       10 Ճշմարտությամբ զինվորված,
Անկեղծ Քնարով ես օրհնում եմ
       Ո՛վ թշնամիքս, և՛ Աստված։

1864 թվին
սեպտեմբերի 11