Քաղցրախոսիկ և սիրուն
Օրիորդներ փափկասուն
Ոսկե ձըգում են շորեր,
Հագնում են սուր մահաբեր։
25
Փա՜ռք և պարծա՜նք հաղթական
Քեզ, սիրելի ազգ Հայկյան,
Որ քո սիրով բորբոքիլ
Միշտ եղել ես քաջ փրկիչ:
Դե՛ գնացեք, առյուծներ,
30
Ո՜վ աչքիս լույս, քաջ հայեր,
Ջարդեցե՛ք զորքն պարսկական,
Դըրե՛ք գետին անկենդան։
Դե՛ դուրս թռե՛ք ասպարեզ,
Ախոյաններ քաջապես.
35
Փշրեցե՛ք դուք կատաղած
Սրեր, թրեր թշնամյաց։