Էջ:Smbat Shahaziz, Chaphatso yerker.djvu/291

Այս էջը սրբագրված է

Այսպես և այսօր մեք վիրավորված,
Դառնում ենք խարդախ եզվիտներին[1]։

XX


225 Դոցա բերանից մեք լսելու չենք
Սուրբ սիրո ուսմունք և ճշմարտություն.
Դոքա, պիտո է, մեք այդ լավ գիտենք,
Միշտ կեղծավորվին և մնան սողուն։
Դոքա պատրաստ են առնել ամեն բան,
230 Երբ զորավոր էր արծաթ և ոսկի,
Երբ փաղաքշելով, մի պատվի նշան
Պարգևեց դոցա Պապը Հռոմի։
Բայց ձեր լեզուքը թո՛ղ չհանդգնին
Օրենքը սիրո այլապես հնչել,
235 Թո՛ղ անմեղ զոհից երկինք չփակվին,
Որպես սովոր եք ձեզ աշակերտել։

XXI


Եվ դու, հա՛յ կղեր, բավական է քեզ.
Նայի՛ր դու, Հա՛յր իմ, ի՜նչ մեծակշիռ
Եկել են օրեր, դու այդ չդիտե՞ս,
240 Մի բա՛ց աչերդ և լավ ըմբռնիր։
Թե կենդանի է դեռ քո մեջ հոգի,
Թե քո կուրծքի մեջ չէ մեռել աստված,
Թե դու տեսնում ես լույս արեգակի,
Չէ՛, դու չես կարող մնալ քնեած։
245 Թե կամակոր ես, քեզ կորո՛ւստ թշվառ,
Իսկ թե ուշադիր, քեզ կյա՛նք մեծափառ.
Գո՛րծ ենք պահանջում, գո՛րծ, արիությո՛ւն,
Անփույթ հանգիստ և զրպարտության։

  1. Մեր խոսքը եզվիտների հետ է, չարահոգի Քարոզիչների, և ո՛չ
    ընդհանուր կաթոլիկ քրիստոնեության (ծանոթ. հեղինակի):