Հառա՛ջ, հայություն, հառա՛ջ, ազգություն,
Լուսավոր դարուս գաղափարներով.
Ատի՛ր, ազգ անգին, խավար տգիտություն,
Մի՛ տար քեզ խաբել խարդախ խոսքերով։
5
Կորի՛ր, դու խավար և տգիտություն,
Կորե՛ք գարշելի ձեր ծնունդներով.
Մինչ ե՞րբ մեր վերա այս վայրենություն
Պիտի բռնանա գոռոզ ճանկերով։
Եղբայր է նա մեզ, որ ճշմարտության
10
Զինվորված այսօր զորավոր սրով՝
Կամի քայքայել կապանք գերության,
Խավարի բանտը փլատակելով։
Բավական է մեզ, որքան բթացած,
Արհամարեցինք մարդկության բարիք.
15
Այո՛, բավական, որքան կուրացած,
Կտրեցին կյանքից մեզ անկյանք մարդիկ։
Այսուհետև Սեր դեպ ի գիտություն,
Որ առհավատչյա է բարօրության.
Այսուհետև Կամք և Աշխատություն,
20
Որ մի ծնունդ է առաքինության։
Հանդիսացեք Լույս և ճշմարտություն,
Թո՛ղ փախչի գիշեր մռայլված սրտերի.
Հաղթի՛ր, խորտակիր, բանականություն,
Մոլար կարծիքներ, որդիք խավարի։
25
Ա՛զգ բազմաչարչար, դու ա՛զգ Թորգոմյան,
Թո՛ղ անշարժություն այդ քո մահակիր.