Դե՛պ ի ասպարեզ առաքինության.
Մոտենում է քեզ ավետյաց երկիր։
Աստվածեղեն աջ մարդկության Փրկչին
30
Լինելու է քեզ առաջնորդ հզոր.
Դեպ ի կրթություն հանուն սուրբ Խաչին.
Ա՛յդ է պահանջում դարըս լուսավոր։
Մա՛հ Զոյիլներին, նախանձով վառված,
Աքսոր ու կորուստ Վեստ-Սարգիսներին.
35
Դոցա համար լույս տգիտահալած
Դարձել է մի ժանտ դահիճ դառնագին.
Դոքա անձնական օգտին պարապած՝
Իրավունքն ազգի զարկել են գետին
Եվ սուտ հայությամբ դիմակավորված՝
40
Փոսեր են փորում բարի մարդերին։
Առողջ մտածողն աղանդավոր է։
Ճշմարիտ խոսողն՝ Հայի ոխերիմ:
Ինչ որ Հային Է. այն երկ՛նքից է,
Դա՛տ արա սոցա, Տե՛ր իմ, աստված իմ։
45
Միայն կաշառվածն անարդ արծաթից
Կարող էր այդպես խորհել ու մտածել,
Միայն մոլորվածն կեղտոտ ախտերից
Կարող է այդպես յուրյան փայփայել։
Նզովյա՛լ է նա և միշտ նզովյալ,
50
Որ քարոզել է սուտ ազգայնություն,
Որ ազգի առջև դարըս լուսափայլ
Խավար է կոչել և տգիտություն։
Թունավորված են օրերս վշտալի
Ազգիս անզգա շահամոլներից.
55
Տեսնելով ձեր գործք, ով ծնունդ իժի,
Արյուն է կաթում իմ խարշած սրտից,
Սրբություն պղծած, հավատ կաշառած,
Ազգ ու հայրենիք անարգ վաճառված.
Կա՛րգ, օրե՛նք, պատի՛վի բոլորն ոտնակոխ,
60
Ամեն տեղ դժոխք, մատնություն ու ոխ:
Հուսահատության սևամած ամպեր