Մաքուր վտականի հոսին ի վիմաց,
Յայն ի ծաղկազարդ դաշտ լայնատարած։
Ծառք շուրջ խիտ առ խիտ կան տերևազգեաց,
Քաղցրաձայն երգեն երամք կաքաւաց։
5
Ի ծերպըս ծակուց որջանան գազանք՝
Յորսողին ձեռաց գոլով անվըտանդ։
Սըփռեալք ի դաշտըս ձիարձակ արանց՝
Ըզհետ մըտանեն բուլից վարաղաց։
Ընթանան ի գետս մանկունք ձըկնորսաց,
10
Դառնան խրախամիտ առ ծնողս իւրեանց։
Բարտիք երկնուղէշք անդէն ի յուժգին
Շարժին ի հողմոց, տերևք տատանին։
Ի ծագել լուսոյ՝ սոխակք անդադար
Երգեն հանգչելով ի թուփ և ի ծառ։
15
Ծիտք և ծիծեռունք անդէն անհամար
Ճըճուելով թըռչին ընդ օդս տարմաբար։
1857 թ.