Էջ:Smbat Shahaziz, Chaphatso yerker.djvu/306

Այս էջը սրբագրված է

ՀՅՈՒՍԵԻՆ ԿԼԵԿՉԻԻ ԵՐԳԸ


Այս աշխարհում ամեն բան
Յուր կարգովը գնում է.
Ողորմելի է մարդն այն,
Որ յուր կյանքից գոհ չէ։

5 Մինը հարուստ, մյուսն իշխան,
Երրորդը փինաչի.
Մինը դալլաք, մյուսն չոբան,
է՜հ, ես էլ կլեկչի։

Հարբաջիդի պարկերը,
10 Գիտեմ, ոսկով լի են,
Բայց իմ քոնձոտ փուքսերը
Նոցանից պակաս չե՛ն։

Այժմ շտապիր, երջանիկ,
Դու Հյուսեին կլեկչի.
15 Մնար բարով, պատվելիք,
Փլավըո կըսառչի՛։

<60-ական թթ..>