Էջ:Smbat Shahaziz, Chaphatso yerker.djvu/307

Այս էջը սրբագրված է

ՍԵՎՈՐԱԿ ԱՉԵՐ


Ըստ եղանակին՝

Ակնապիշ, անձայն, խորհուրդ ճակատիդ,
Պատանի, ո՞ւր ես, մտքով մոլորած.
Ներկ ու վրձիններ ցիր-ցան առաջիդ,

Վշյա կտավը քո հանդեպ փռած։

Աչե՜ր սևորակ, աչե՜ր սևորակ,
Ձեր մեջ փայլում է մի վառվառ կայծակ.
Դուք իմ սրտիս մեջ կրակ եք թափում,
Դուք եք իմ տերը, ձեզ եմ ես պաշտում։

5 Սևորա՜կ աչեր, սևորա՜կ աչեր,
Ձեր մեջ տեսնում եմ մի երկնային սեր.
Դորանց սիրելո՜ւ եմ մինչև դագաղ,
Դո՛ցա պետք է ես լինիմ զոհ, մատաղ։

Դուք, սիրո՛ւն աչեր, դուք, քնքո՛ւշ աստղեր,
10 Սև եք դարձրել իմ պայծառ օրեր.
Դուք մաշում եք ինձ անողորմագին
Եվ չեք խնայում հասակիս ծաղկին։

Շողում եք սիրով, մինչ ի մահ գրավիչ,
Լցվա՛ծ եք շնորհով, հոգեհան աչեր.
10 Ինչո՞ւ ձեր միջից այդպես կախարդիչ
Թափվում են տաք-տաք բոցեղեն կայծեր։