Էջ:Smbat Shahaziz, Chaphatso yerker.djvu/309

Այս էջը սրբագրված է

ԱՌ ԳԵՂԵՑԿՈՒՀԻ Կ...


Ես չկամիմ, որ իմ վիշտերս

Չար մարդիկը իմանան.
Ո՞ւմ եմ սիրում, ո՞վ է իմ տերս,
Աստված գիտե այդ միայն։

ԲԱՍԻԼԻՈՍ ԼՈԻՍԻՆՅԱՆ

5 Երբ նայում ես դու իմ վերա
       Տխրությամբ լի հայացքով,
Ես տանջվում եմ, Առաված վկա,
       Խորին լռություն պահելով։

Բնության որդիք քաղցր ձայնով
       10 Ուրախություն են հընչում.
Սիրուն առվակն մեղմ խաղացքով
       Յուր ալիքն է թավալում։

Անտառումը ման եմ գալի,
       Գլուխ են տալիս հնձ ծառեր.
15 Սոխակները ուրախալի
       Ողջունում են իմ քայլեր։

Սակայն, իզուր. սիրո ցնորներ
       Խռովում են իմ հոգիս.
Այդ քո կրակոտ զույգ աչեր
       20 Նկարվում են առաջիս։

Եթե հարուստ ես լինեի,
       Գոհարներով և ոսկով,
Քեզ մի պալատ կըշինեի
Ադամանդյա դռներով։