Էջ:Smbat Shahaziz, Chaphatso yerker.djvu/322

Այս էջը սրբագրված է

ՊԱՆԴՈՒԽՏ ՀՈԳԻ
(Նվեր Ս. Նազարյանցի հիշատակին)


Հողի կապանքից Հոգին ազատված՝
Երկնքի անվերջ տարածության մեջ
Թռչում էր ուրախ, նորան գրկաբաց
Ողջունում էին աստղերը անշեջ։

5 Եվ քերովբեներ այնտեղ վեցթևյան
Հանդիպում էին խընկով, բուրվառով.
Հանկարծ ցոլացավ փայլակի նման
Աթոռն ոսկեղեն, լի գոհարներով:

Հանգիստ էր տիրում մշտնջենավոր
10 Մարտիրոսների օթևաններում.
Եվ սըրանց գլխին պսակ փառավոր,
Ինչպես արևելք, հրավառ շողշողում:

Սահում էր այնտեղ և կենդանի ջուր.
Որպես երեխի արտաունք մաքուր,
15 Եվ դրախտահավն թըփերի միջին
Սաղմոս էր ասում Ամենակալին։

Այսքան կախարդիչ, հրաշալի պատկեր
Ոչ մի հողեղեն, մի մահկանացու
Յուր կյանքի օրին երբեք տեսած չէր,
20 Եվ ոչ մեծություն զգացել Աստուծու։