Եվ մըտավ Հոգին խոստացած աշխարհ,
Ուր մեր աշխարհի ո՛չ հոգս կա, ո՛չ վիշտ.
Ուր և՛ մեծ, և՛ փոքր միմյանց հավասար,
Եվ Ադոնայի[1] ներկա նոցա միշտ:
25
Եվ տըխրեց Հոգին հողեղեն մարդու,
Եվ չընտելացավ Դրախտի վարդերին.
Ուզում էր թողնել վիճակ կենսատու,
Ուզում էր ասել–յուր հրեշտակին,
«Թո՛ղ ինձ, թո՛ղ գնամ դարձյալ այն կայան,
30
Ուր ցավ, արտասունք և տառապանք կան.
Ուր քաղցրության հետ կա և դառն բաժակ.
Ուր օձ է սողում և վարդենու տակ։
Սեր ունիմ սըրտումս, լայն այս երկնքից,
Ամփոփել յուր մեջ չէ կարող Դրախտ.
35
Խավար գիշեր է երկինք աստղալից,—
Այնքան լուսավո՛ր երկրային իմ բախտ։
Թո՛ղ ինձ, թո՛ղ. գընամ դարձյալ այն կայան,
Ուր ցավ, արտասունք և տառապանք կան.
Ուր քաղցրության հետ կա և դառն բաժակ,
40
Ուր օձ է սողում և վարդենու տակ»։
<1891, 1 մարտի, Մոսկվա>