Հ. ԵՎ Թ. ՏԵՐ-ՀԱԿՈԲՅԱՆՆԵՐԻ
ՀԱՐՍԱՆԻՔԻ ՔՍԱՆՀԻՆԳԱՄԵԿԻՆ
Կես գիշեր է։ Լուռ սենեկում
Հանդարտ քայլով, փոքր-ինչ զբաղված,
Ման եմ գալիս. և անկյունում
Տեսնեմ՝ քնարս պատին կախած։
5
Տերևի պես դողդողալով,
Ես մոտեցա հին ընկերիս.
Խելքըս թռավ, բայց մեղմ ձայնով
Կանչեցի ես՝ ողջույն քնարիս։
Առա նորան և խնդացին
10
Փայփայելով՝ լավ մաքրեցի.
Կարծեմ, լարերը պակաս էին,
Բայց տակավին դեռ արծաթի։
Եվ արծաթի տարեդարձին
Այս տողերը ինձ հնչեցին։
15
Բախտավոր զույգ. որ մտաք աշխարհ
Սիրտ սրտի հետ և միաբան։
Սիրով գնացիք ձեր ճանապարհ,
Լուսապայծառ աստղի նման։
Որ մանկության առավոտից
20
Արդար վաստակ եք վաստակել.