Որ անտրտունջ այս աշխարհից
Երբեք աշխարհ չեք անիծել:
Սե՜ր գեղեցիկ, սե՜ր հոյակապ,
Ամեն տեղ քո շունչն եմ լսում.
25
Դու մարդկության հզոր շաղկապ,
Ամեն լավ բան դու ես ստեղծում։
Եվ այդ Ձեր սերն աստված օրհնեց,
Նայեց երկինք և հաշտ աչքով.
Թեթև, զեփյուռն Ձեզ ողջունեց,
30
Եռա՜ց և կյանք բոլոր շնորհով։
Արևելքի շողքը շողաց
Ադամանդի գոհարներով,
Շողաց և շաղը շողշողուն
Մարգարտափայլ կաթիլներով։
35
Շողաց և ծովըն ծիրանի
Երկու չքնաղ նավորդի հետ,
Մինը պսակյալ իսկ թագուհի,
Մյուսն անխոնջ ճարտարապետ։
Քա՜ջ նավորդներ, Ձեր գալն բարի.
40
Ձեզ գեղեցիկ պսակ արծաթի.
Ա՛յս օր հանդես ամուսնական,
Կեցցե՛ք, կեցցե՛ք այժմ և հավիտյան:
1991 թ. 28 հուն.