Էջ:Smbat Shahaziz, Chaphatso yerker.djvu/329

Այս էջը սրբագրված է

Դառնում էր իսկույն կենդանի վըկա
Սըրտիս զեղմունքին, և մարգարեի
25 Խոսում էր լեզվով, որ այժըմ չըկա։

Ա՜խ, թեև մեր սիրան ծառի պես լիներ,
Ձըմեռը կանաչ տերևից թափվեր.
Ամառը որ գար՝ մանուկ աշխուժով,
Բանաստեղծական ելևէջներով
30 Յուր թմրությունից նորի՜ց ըսթափվեր։

1892