Էջ:Smbat Shahaziz, Chaphatso yerker.djvu/332

Այս էջը սրբագրված է

ՕԳՆԵՑԵ՛Ք


Արև բացվեց սարի ծերին,
       Հետն էլ գարուն վարդը ձեռին.
Բայց տխուր սիրտս չգտավ մի լար,
       Որ թշվառին երգեր՝ մի՛ լար։

5 Քոռ աշըղի պես, չունգուրը քոքած,
       Որբերի խաթեր դռնեդուռ ընկած՝
Հայոց հին երգիչն հին երգ է երգում,
       Որ թե սիրում եք Փրկիչն երկնքում,
Առեք նրա Խաչն և մտեք աշխարհ,
       10 Օգնեցե՛ք որբին, այնքան վշտահար,
Աստված բարաքյաթ տա ձեր տուն-տեղին,
       Ձեր կալին, հանդին, թաղին ու դեզին,
Ձեզ բարեսեր կյանք և ազնիվ ավյուն,—
       Ասացե՛ք, այս չէ՞ մեր անմահություն։

15 Արև բացվեց սարի ծերին,
       Հետն էլ գարուն վարդը ձեռին,
Բայց տխուր սիրտս չգտավ մի լար,
       Որ թշվառին երգեր՝ մի՛ լար։

25 դեկ. 1898 թ.