Էջ:Smbat Shahaziz, Chaphatso yerker.djvu/338

Այս էջը սրբագրված է

ՑԱՆԿՈԻԹՅՈԻՆ



Նախկին օրեր, կանա՛չ օրեր,
       Ինչո՞ւ այդպես շուտ անցաք.
Ո՜հ, մանկության ոսկի ժամեր,
       Ինձ քաղցր է ձեր հիշատակ։

5 Դուք գնացիք, ինձ բացվեցավ
       Նոր ասպարեզ մտածության
Շղթայի ձայնն ականջս հասավ,
       Իմ բեռներըս ծանրացան:

Դուրս վազեցի լայն հրապարակ,
       10 Ազատության սուրբ դրոշով.
«Կորուստ չարին», իբր նահատակ
       Ձայն տվեցի գոռալով։

Հայաստանի խեղճ վիճակին
       Ես ցանկացա զոհ լինել.
15 Հոգի և կյանք նոր սերընդին
       Ես կամեցա քարոզել։

Ազգայնություն, ազգայնություն՝
       Ասել նորան բարձրաձայն.