Էջ:Smbat Shahaziz, Chaphatso yerker.djvu/340

Այս էջը սրբագրված է

ՀՈՒՍԱՀԱՏՈՒԹՅՈՒՆ
(Նվեր մի հայասեր աղջկա)


Ես հիվա՜նդ եմ, ես հիվա՜նդ եմ,
       Ընկած մահճում տրտմության
Բոլոր օրը աղոթում եմ,
       Բայց հույս չկա փրկության։

5 Չունիմ ոչ ոք, որ ձեռն մեկնե
       Ցավակցաբար, թույլ մարմնիս
Որ ջերմ սիրով խոսե, սրբե
       Բաց արտասուքն աչերիս։

Դեռ չեմ ծաղկել, թառամում եմ
       10 Տխուր ժամերից օրերի.
Կոտրած սրտով սպասում եմ
       Դառն օրհասին իմ կյանքի:

Դեռ չեմ շնչել կենդանություն,
       Չորացավ վարդն հասակիս.
15 Դեռ չզգացի երջանկություն,
       Եվ ահա մահ առաջիս։

Դեպի երկինք աչերս ուղղած՝
       Նայում եմ ես վշտալից.
Ինչպես իմ աստղս, շուտ գունատված
       20 Պիտի գլորվի այն տեղից։

Մա՛հ, քեզանից չե՛մ զարհուրում.
       Իմ վախճանս է մեռանել.