Էջ:Smbat Shahaziz, Chaphatso yerker.djvu/347

Այս էջը սրբագրված է

Տիտղոսաթերթի հաջորդ էջում ապա գրված է. «Печатать ляется, С.-Петербург, 14 января, 1860 года. Цензор В. Бекетов» («Թույլատրվում է տպագրությունը, Ս.-Պետերբուրգ, 14 հունվարի 4889 թվականի։ Գրաքննիչ Վ. Բեկետով»): Այնուհետև գալիս է Հառաջաբանը: Ապա հետևում են ժողովածուի բաժինները՝ «Աշխարհաբար զանազան ոտանավորներ», «Ռոմանսներ» և «Գրաբար շարադրություն» խորագրերով, վերջում՝ վրիպակների ցանկը («Գլխավոր սխալատպությունք»)։

ՀԱՌԱՋԱԲԱՆ

(Էջ 11)

Ս. Շահազիզն իր ստեղծագործությունը նախապատրաստելով հրատարակության՝ գրաբար ոտանավորներն ամփոփում է Առաջին հատորի մեջ, իսկ աշխարհաբարները, մի քանի գրաբար բանաստեղծությունների հետ՝ երկրորդի։ Սակայն գրաբար ոտանավորներն ամփոփող ժողովածուն Ս. Շահազիզի աշակերտական նստարանի արկղից անհետանում է, և նա ստիպված է լինում բավարարվել աշխարհաբար բանաստեղծությունների հատորիկով՝ «Ազատության ժամեր» խորագրով, որի շապկի վրա զետեղվել է հետևյալ հայտարարությունը. «Առաջին հատորը (որ գրոց լեզվով է), եթե կհաջողի, մի քանի ժամանակից դուրս կգա»։ Բայց ժողովածուն չի գտնվում, անհետ կորչում է։ Բանաստեղծը ենթադրել է, որ Առաջին հատորիկը, հավանորեն, ոչնչացրել է աշակերտներից մեկը՝ Գարսոյանը, որի մասին Ժողովածուում եղել է երգիծական ոտանավոր (ահա՛ Սմբատ Շահազիզ, Երկեր, Երևան, 1947, էջ 211)։

ԱՇԽԱՐՀԱԲԱՐ ԶԱՆԱԶԱՆ ՈՏԱՆԱՎՈՐՆԵՐ

Երգ

(էջ 13)

Ինքնագիրը չի՛ պահպանվել։ Ընդհանրապես, այս ժողովածուում ընդգրկված բանաստեղծություններից ոչ մեկի ինքնագիրը չի պահպանվել: Այդ իսկ պատճառով՝ այսուհետև նման հիշատակություններ չեն արվի։

«Երգը» «Ազատության ժամեր» ժողովածուում տպագրված (էջ առաջին բանաստեղծությունն է։ Հետագա ժողովածուներում չի ընդգրկվել։

Երգ-Ոտանավորներից մի քանիսն ունեն բնաբան, որոնք մատնանշում են դրանց եղանակները։ Վերջինները Ա. Պուշկինի, Ռ. Պատկանյանի և ուրիշների բանաստեղծությունների հիման վրա գրված երգերի մեղեդիներ են։ ներկա ոտանավորի բնաբանը քաղված է Պուշկինի «В старину живали деды...» բանաստեղծությունից։