Էջ:Smbat Shahaziz, Chaphatso yerker.djvu/348

Այս էջը սրբագրված է

Երկիր և երկինք

(էջ 14)

Առաջին և միակ անգամ տպագրվել է «Ազատության ժամեր» ժողովածուում (էջ 17)։

Հնաբանը քաղված է Ռ. Պատկանյանի «Արաքսի արտասունքը» բանաստեղծությունից։

Ողջույն հրաժարական Աշտարակի հետ

(էջ 15)

Առաջին անգամ ապագրվել է «Ազատության ժամեր» ժողովածուում (Էջ 19)։ Ապա՝ Ս. Շահազիզ, Ընտիր բանաստեղծություններ, Երևան, 1941, էջ 15 և մյուս ժողովածուներում։

Պանիր և գինի

(էջ 17)

Առաջին և միակ անգամ տպագրվել է «Ազատության ժամեր» ժողովածուում (էջ 23)։

Ամենախոշորն ներողություն

(էջ 18)

Առաջին անգամ տպագրվել է «Ազատության ժամեր» ժողովածուում (էջ 23)։ Ապա՝ Սմբատ Շահազիզ, Երկեր, Երևան, 1947, էջ 32 և մյուս ժողովածուներում։

Ոտանավորի շարժառիթը ավագ եղբոր՝ Հովակիմի մահն է, որի հովանավորությունը բախտորոշ է եղել Ս. Շահազիզի կյանքի հետագա ընթացքի համար։ Եր. Շահազիզի վկայությամբ՝ Հովակիմը «...հաճախակի այցելել և հոգացել է իր ծնողական տան բոլոր անհրաժեշտ կարիքները, նամանավանդ այն ժամանակ, երբ հայրը՝ Տեր-Սիմոն քահանան, 1847 թվի մեծ «խոլերի» օրերին վախճանված, և ընտանիքը կարոտության է մատնված եղել, նա փոքրիկ Սմբատին հաճախ տարել է իր մոտ, Վաղարշապատ, և ամիսներով պահել մոտը, խնամել, որ գյուղում առանց հսկողության մնալով, չփչանա, և իր մոտ լավ միջավայրում լինի... Իսկ ամենագլխավորը, որ նա արել է նրա համար, այդ այն է, որ խնդրամատույց է եղել ու ընդունել տվել նրան Լազարյան ճեմարան և նրա բոլոր կարիքները հոգացել, ինքը անձամբ տարել է նրան Թիֆլիս և Գևորգ Բարխուդարյանի հետ ուղարկել Մոսկվա, որով և, իհարկե, մեկենաս ու բարերար է հանդիսացել նրա համար» (տե՛ս Սմբատ Շահազիզ, Երկեր, 1947, էջ 214)։ Ո՛վ է Ս. Շահազիզյանցը, որին նվիրված է ոտանավորը,