ԳԱՐՈՒՆ
Ահա՛ եկավ կանաչ Գարուն, Ահա՛ ծառեր ծաղկեցան, Ահա՛ թռչուններ նախշուն, սիրուն, Անուշ երգել սկըսան։ 5 Բայց ինձ համար գարուն չկա, Ինձ համար չէ՛ այս գարուն, Ա՛խ, ե՞րբ արդյոք գարունս կըգա, Ա՛խ, ե՞րբ կլինեմ ես զվարթուն։